ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
1. Հիմնական սահմանումներ
Գնորդը ֆիզիկական անձ է, որը մտադրություն ունի պատվիրել կամ գնել ապրանքներ, կամ որը պատվիրում է, ձեռք բերում կամ օգտագործում ապրանքները բացառապես անձնական, ընտանեկան, տան և այլ կարիքների համար, որոնք կապված չեն ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ; որը Պատվերը տեղադրում է www.want.am կայքում կամ որը նշված է Պատվերում որպես Ապրանքի ստացող:
Գրանցված գնորդն այն Գնորդն է, որը Վաճառողին տրամադում է իր մասին անհատական տեղեկություններ (Ազգանուն, Անուն, Հայրանուն, էլեկտրոնային փոստի հասցե (E-mail), Հեռախոս), որոնք կարող են Պատվերի ձևակերպման համար օգտագործվել բազմիցս: Այս տեղեկությունները տրամադրվում են Պատվերի ձևակերպման ժամանակ:
Վաճառողը «ԴԻԶԱՅՆ. ԻԴԵԻ. ՊՈԴԱՐԿԻ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, 115211, Մոսկվա, փ. Բորիսովսկիյե պրուդի, տ. 10, կորպ. 5 (ՀՊԳՀ 5147746018580), որն իրականացնում է ապրանքների վաճառք:
Ինտերնետ-խանութն այն Կայքն է, որում ցանկացած Գնորդ կարող է ծանոթանալ ներկայացված Ապրանքների, դրանց նկարագրության և գների հետ, ընտրել որոշակի Ապրանք, Ապրանքների վճարման և առաքման միջոցը, ուղարկել Պատվերը էլեկտրոնային հասցեով կամ Պատվեր կատարել հեռախոսով:
Կայքը www.want.am-ն է: Կայքը պատկանում է «ԴԻԶԱՅՆ. ԻԴԵԻ. ՊՈԴԱՐԿԻ.» ՍՊԸ-ին և վարչարարվում է վերջինիս կողմից:
Ապրանքը առուվաճառքի օբյեկտն է (իրը), որը բռնագրավված և սահմանափակված չէ քաղաքացիական շրջանառության մեջ և ներկայացված է վաճառքի Ինտերնետ-խանութում՝ վերջինիս համապատասխան բաժնում տեղադրման միջոցով: Առուվաճառքի առարկա կարող են լինել միայն այն Ապրանքները, որոնք Ինտենետ-Խանութում նշված են «առկա է» կարգավիճակով:
Պատվերը Գնորդի կողմից Ինտերնետ-խանութում էլեկտրոնային կարգով ձևակերպված պահանջն է՝ Ինտերնետ-խանութում ընտրված Ապրանքների գնման և հարցման մեջ նշված հասցեով առաքման նկատմամբ, Ինտերնետ ցանցի միջոցով ուղարկված և/կամ +7 (495) 989-20-11 հեռախոսահամարով Գնորդի կողմից Վաճառողին հաղորդված:
Առաքման ծառայությունն իրավաբանական անձն է և/կամ անհատ ձեռնարկատերը, որը Վաճառողի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ Գնորդներին մատուցում է Պատվերների առաքման ծառայություններ:
2. Ընդհանուր դրույթներ
2.1. «www.want.am Ինտերնետ-խանութում ապրանքների վաճառքի իրական կանոնները» (այսուհետ՝ «Կանոններ») սահմանում են Ինտերնետ-խանութի միջոցով Ապրանքների մանրածախ առուվաճառքի կարգը, և ՌԴ Քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի համաձայն հանդիսանում են «ԴԻԶԱՅՆ. ԻԴԵԻ. ՊՈԴԱՐԿԻ.» ՍՊԸ-ի պաշտոնական հրապարակային օֆերտա (այսուհետ՝ «Օֆերտայի պայմանագիր»), որն այսուհետ կկոչվի «Վաճառող», ֆիզիկական անձանց դեպքում այն այսուհետ կկոչվի «Գնորդ», Վաճառողի և Գնորդի համատեղ հիշատակման դեպքում նրանք կկոչվեն նաև «Կողմեր», իսկ առանձին-առանձին՝ «Կողմ»:
2.2. Յուրաքանչյուր Կողմ երաշխավորում է մյուս Կողմին, որ տիրապետում է անհրաժեշտ իրավունակության և գործունակության, ինչպես նաև բոլոր իրավունքներին և լիազորություններին, որոնք անհրաժեշտ և բավարար են՝ մանրածախ առուվաճառքի պայմանագրի կնքման և կատարման համար:
2.3. Պատվիրելով Ապրանքներ Ինտերնետ-խանութի միջոցով՝ Գնորդը համաձայնում է իրական Կանոնների հետ:
2.4. Գնորդի և Վաճառողի փոխհարաբերությունների դեպքում կիրառվում են ՌԴ Քաղաքացիական օրենսգրքի դրույթները (այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի մասին դրույթները (§ 2, գլուխ 30), «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՌԴ օրենքը 07.02.1992 № 2300-1, Ապրանքների դիստանցիոն վաճառքի կանոնները՝ հաստատված ՌԴ կառավարության՝ 27.09.2007թ. № 612 որոշմամբ, և դրանց համապատասխան ընդունված իրավական այլ փաթեթները:
2.5. Վաճառողն իրավունք ունի փոփոխություններ կատարել իրական Կանոններում, որի կապակցությամբ Գնորդը պարտավորվում է կանոնավոր կերպով հետևել Կանոններում կատարվող փոփոխություններին, որոնք տեղադրված են Ինտերնետ-խանութի «Հրապարակային օֆերտա» էջում՝ հետևյալ հասցեով՝ http://www.pichshop.ru/terms/:
2.6. Գնորդը համաձայնում է իրական Կանոնների հետ՝ Պատվերն ամրագրելիս սեղմելով «Ձևակերպել պատվեր» կոճակը կամ հավաքելով համապատասխան հեռախոսահամարը (Պատվերը հեռախոսով կատարելու դեպքում):
2.7. Կանոնների գործող տարբերակը տեղադրված է Ինտերնետ-խանութի «Հրապարակային օֆերտա» բաժնում:
3. Գրանցումը Ինտերնետ-խանութում
3.1. Ինտերնետ-խանութում Պատվեր կարող են ձևակերպել գրանցված և չգրանցված Գնորդները:
3.2. Վաճառողը չի կրում պատասխանատվություն՝ գրանցման ընթացքում Գնորդներին տրամադրվող տեղեկությունների ճշտության և հստակության համար:
3.3. Գնորդը, գրանցվելով Ինտերնետ-խանութում, ստանում է անհատական նույնականացում՝ լոգինի և գաղտնաբառի տրամադրման միջոցով: Գնորդի անհատական նույնականացումը թույլ է տալիս խուսափել երրորդ անձանց կողմից Գնորդի անունից չարտոնված գործողություններից և ապահովում է լրացուցիչ ծառայությունների հասանելիություն: Գնորդների կողմից լոգինի և գաղտնաբառի փոխանցումը երրորդ անձանց արգելվում է, լոգինի և գաղտնաբառի՝ երրորդ անձանց տրամադրման բոլոր հնարավոր բացասական հետևանքների պատասխանատվությունը Գնորդը կրում է ինքնուրույն:
3.4. Անձնական տեղեկությունները, որոնք գրանցման ընթացքում կամ որևէ այլ եղանակով անցել են Ինտերնետ-խանութի տնօրինմանը, առանց օգտագործողների թույլտվության չեն փոխանցվի երրորդ անձանց կամ կազմակերպությունների՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջում է օրենքը կամ դատական որոշումը:
4. Պատվերի ձևակերպման և կատարման ժամկետներ
4.1. Գնորդի Պատվերը կարող է ձևակերպվել հեռախոսի և/կամ Կայքի Ինտերնետ ցանցի միջոցով:
4.1.1. Հեռախոսի միջոցով Պատվերի ձևակերպման դեպքում Գնորդը հաստատում է, որ ծանոթ է Ինտերնետ-խանութի միջոցով Ապրանքների վաճառքի կանոններին և ներկայացնում է Վաճառողի աշխատակցին տեղեկատվություն, որն անհրաժեշտ է Պատվերի ձևակերպման համար:
4.1.2. Ինտերնետ ցանցի միջոցով Պատվերի ձևակերպման դեպքում Գնորդն Ինտերնետ-խանութում լրացնում է Ապրանքի Պատվերի էլեկտրոնային ձևաթուղթը և ուղարկում ձևակերպված Պատվերը Վաճառողին Ինտերնետ ցանցի միջոցով:
4.1.3. Պատվիրել կարելի է միայն այն Ապրանքը, որն առկա է պատվերի պահին, մյուս բոլոր դեպքերում Գնորդը կարող է ձևակերպել բացակայող Ապրանքի ստացման ծանուցման հայտը (ապրանքի քարտում «Ծանուցել առկայության մասին» կոճակը), միաժամանակ, Ապրանքի գինը կարող է փոփոխվել՝ առանց Գնորդին նախապես ծանուցելու:
4.2. Պատվերի ստացումից հետո Վաճառողը համաձայնեցնում է Պատվերի տվյալները Գնորդի հետ հեռախոսով, այդ թվում՝ ապրանքի առաքման ամսաթիվն ու ժամը: Նշված ամսաթիվն ու ժամը կախված են առաքման շրջանից և ժամանակից, որն անհրաժեշտ է Պատվերի մշակման համար:
4.3. Եթե Պատվերի ստացումից հետո հայտնաբերվում է, որ Վաճառողի պահեստում բացակայում է պատվիրված Ապրանքի անհրաժեշտ քանակը, Վաճառողը տեղեկացնում է այդ մասին Գնորդին հեռախոսով և էլեկտրոնային փոստով: Գնորդն իրավունք ունի ընդունել Ապրանքն այն քանակությամբ, որն առկա է Վաճառողի մոտ, կամ չեղարկել տվյալ Ապրանքի Պատվերը: Հեռախոսով և էլեկտրոնային փոստով ծանուցման պահից հաշված՝ օրացուցային 3 (երեք) օրվա ընթացքում Գնորդից պատասխանի չստացման դեպքում համարվում է, որ Գնորդը հրաժարվել է պատվերից:
4.4. Գնորդն իրավունք ունի փոխել Պատվերի կազմը՝ մինչ այն Առաքման փոստային կամ սուրհանդակային ծառայությանը հանձնելը՝ այդ մասին Վաճառողին տեղեկացնելով հեռախոսի միջոցով:
4.5. Գնորդի մոտ հարցերի առաջացման դեպքում, որոնք վերաբերում են Ապրանքի հատկանիշներին և բնութագրիչներին, մինչ Պատվերի ձևակերպումը, Գնորդը պետք է դիմի Վաճառողին հետևյալ հեռախոսահամարով՝ (495) 989-20-11:
4.5. Օֆերտայի պայմանագիրը համարվում է կնքված՝ Գնորդի կողմից Պատվերի ձևակերպման պահից:
5. Առաքում
5.1. Վաճառողը գործադրում է բոլոր ջանքերը՝ հետևելու առաքման ժամկետներին, որոնք նշված են «Առաքում» բաժնում, ամեն դեպքում, հնարավոր են առաքման ուշացումներ՝ հաշվի առնելով չնախատեսված հանգամանքներ, որոնք ծագել են ոչ Վաճառողի մեղքով:
5.2. Ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասման ռիսկն անցնում է Գնորդին՝ Ապրանքը վերջինիս փոխանցելու և Պատվերի առաքումը հաստատող փաստաթղթերում Գնորդի կողմից ստորագրելու պահին:
5.3. Առաքման եղանակներ՝
• Ինքնադուրսբերում Պատվերի Հանձնման Կետից
• Առաքման սուրհանդակային ծառայություն
• Առաքման փոստային ծառայություն
5.4. Ապրանքը Գնորդին և/կամ Ստացողին առաքելու նպատակով Վաճառողն օգտագործում է երրորդ անձանց ծառայությունները:
Առավել մանրամասն տեղեկությունները զետեղված են Ինտերնետ-խանութի կայքի «Առաքում Ռուսաստանի տարածքում» բաժնում:
5.5. Առաքման դեպքում պատվիրված Ապրանքները հանձնվում են Գնորդին կամ այն անձին, որը Պատվերում նշված է որպես ստացող կողմ, կամ անձին, որը ներկայացնում է փաստաթուղթ, որը հաստատում է իրական պայմանագրի կնքումը կամ Ապրանքի դիմաց վճարումը:
5.6. Ապրանքի առաքման պահին անձը, որն իրականացնում է առաքումը, Գնորդին և/կամ Ստացողին ցուցադրում է Ապրանքի արտաքին տեսքն ու ամբողջականությունը:
5.7. Գնորդը և/կամ Ստացողը Ապրանքի ստացման պահին ստանում է Ապրանքի նկատմամբ փաստաթղթերի փաթեթ՝
• դրամարկղային չեք կամ այն փոխարինող փաստաթուղթ՝ սահմանված ձևաթղթով (առաքման դեպքում ապրանքի դիմաց վճարման դեպքում) ;
• ապրանքային չեք (ապրանքի ընդունման-հանձնման ակտ);
• Ապրանքի շահագործման ինստրուկցիա` ռուսաց լեզվով (այն դեպքում, եթե դա նախատեսված է), գրավոր տեսքով տեղեկատվություն՝ ապրանքի վերադարձի կարգի և ժամկետների մասին կամ ապրանքից հրաժարման մասին; ապրանքի վաճառքի իրական կանոնները, այլ տեղեկատվություն գրավոր տեսքով՝ նախատեսված Ապրանքների դիստանցիոն վաճառքի կանոնների 9-րդ կետով՝ հաստատված ՌԴ կառավարության 27.09.2012թ. №612 որոշմամբ;
• երաշխիքային կտրոն (այն դեպքում, եթե դա նախատեսված է):
5.8. Գնորդը և/կամ Ստացողն իր ստորագրությամբ հաստատում է Ապրանքային չեքում, որը միաժամանակ հանդիսանում է Ապրանքի հանձնման-ընդունման ակտ, որ Ապրանքն իրեն առաքվել է պատշաճ կերպով, պատշաճ ժամկետներում, որ Գնորդը և/կամ Ստացողն առարկություններ չունի Ապրանի արտաքին տեսքի ամբողջականության նկատմամբ:
6. Ապրանքի դիմաց վճարումը, առաքումները
6.1. Ապրանքի գինը նշվում է Ինտերնետ-խանութում Ապրանքի հստակ անվանման կողքին:
6.2. Ինտերնետ-խանութում Ապրանքի գինը կարող է փոխվել Վաճառողի կողմից միակողմանի կարգով: Ապրանքի գինը, որը նկատմամբ արդեն ձևակերպվել է պատվերը, փոփոխման ենթակա չէ:
6.3. Պատվիրված Ապրանքների առաքման արժեքը հաշվարկվում է անհատապես՝ ելնելով դրանց քաշից, տարածաշրջանից և առաքման եղանակից: Առավել մանրամասն տեղեկությունները հասանելի են Ինտերնետ-խանութի «Առաքում» բաժնում:
6.4. Գնորդներին առաքումը և Ապրանքի դիմաց վճարումը կատարվում է ռուբլիով.
• Ապրանքի՝ Սուրհանդակային ծառայությունով առաքման դեպքում՝ կանխիկ գումարային միջոցներով՝ Ապրանքի ստացման պահին Առաքման սուրհանդակային ծառայության աշխատակցին,
• այլ դեպքերում՝ անկանխիկ հաշվով Ռոբոկասսա վճարային համակարգի միջոցով բանկում Վաճառողի հաշվեհամարին կամ Գնորդի հաշվից գումարային միջոցները Վաճառողի հաշվին փոխանցելու ճանապարհով:
7. Ապրանքի Վերադարձը
7.1. Պատշաճ որակի Ապրանքի վերադարձը:
7.1.1. Գնորդն իրավունք ունի հրաժարվել պատվիրված Ապրանքից ցանկացած ժամանակ՝ մինչ այն ստանալը, իսկ Ապրանքի ստացումից հետո՝ 30 (երեսուն) օրվա ընթացքում:
7.1.2. Պատշաճ որակի Ապրանքի վերադարձը հնարավոր է այն դեպքում, եթե պահպանված է դրա ապրանքային տեսքը (փաթեթավորումը, կապարակնիքները, պիտակները), սպառողական հատկանիշները, ինչպես նաև փաստաթուղթը, որը հաստատում է տվյալ Ապրանքի գնման փաստն ու պայմանները (դրամարկղային չեքը, ապրանքային չեքը, ընդունման-հանձնման ակտը): Գնորդի մոտ նշված փաստաթղթի բացակությունը չի զրկում Գնորդին հնարավորությունից՝ վկայակոչելու Վաճառողից Ապրանքի ձեռքբերման այլ հանգամանքներ:
Համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության» ՌԴ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին կետի (07.02.1992 № 2300-1)՝ վերադարձի ենթակա չէ պատշաճ որակի ապրանքը, որը եղել է սպառման մեջ:
7.2. Ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձը:
7.2.1. Գնորդը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի Ապրանք, և եթե Գնորդն այդ մասին չի տեղեկացվել, ապա իրավունք ունի ըստ իր ընտրության.
• Պահանջել ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ դրանց շտկմանն ուղղված ծախսերի փոխհատուցում գնորդներին կամ երրորդ անձանց:
• Պահանջել գնման գնի համաչափ նվազեցում:
• Պահանջել փոխարինում նմանօրինակ մակնիշի (մոդելի, ապրանքատեսակի) Ապրանքով կամ այլ մակնիշի (մոդելի, ապրանքատեսակի) նույն Ապրանքով` գնման գնի համապատասխան վերահաշվարկով: Միաժամանակ, տեխնիկապես բարդ և թանկարժեք ապրանքների դեպքում Գնորդի այս պահանջները ենթակա են բավարարման՝ էական թերությունների հայտնաբերման դեպքում:
• Իրավունք ունի հրաժարվել պայմանագրի կատարումից և պահանջել Ապրանքի դիմաց վճարած գումարի վերադարձ:
7.3. Ապրանքի փոխանակումն ու վերադարձը կատարվում են իրական Կանոններով նախատեսված և Ապրանքի վերադարձի կարգի և ժամկետների մասին տեղեկատվությունում ներառված կարգի համաձայն:
7.4. Ապրանքի վերադարձը կատարվում է ապրանքի վերադարձի մասին Հայտարարություն-Ակտի հիման վրա (Իրական կանոններին կից № 1 հավելված), որը լրացված է Գնորդի կողմից համապատասխան սյունակներում ու տողերում և ստորագրված է Գնորդի կողմից, իսկ Ապրանքի ստացումից հետո՝ ստորագրված Վաճառողի կողմից:
Ապրանքի վերադարձի մասին Հայտարարություն-Ակտում նշվում են՝
• Վաճառողի ամբողջական ֆիրմային անվանումը (անունը);
• Գնորդի ազգանունը, անունը, հայրանունը;
• Ապրանքի անվանումը;
• Ապրանքի հանձնման և պայմանագրի կնքման ամսաթվերը, չեքերը;
• Ապրանքի վերադարձի պատճառը;
• Գնորդի պահանջը;
• վերադարձի ենթակա գումարը;
• գումարային միջոցների վերադարձի եղանակը;
• Գնորդի կամ նրա կողմից նշված անձի հաշվի ռեկվիզիտները՝ ապրանքի դրամական միջոցների վերադարձի համար;
• դրվում են Վաճառողի և Գնորդի ստորագրությունները:
7.5. Գնորդը կարող է վերադարձնել Ապրանքը՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի հետ ուղարկելով այն Վաճառողի հասցեով՝ 123242, Մոսկվա, Կուդրինսկայա հրապարակ, 1, բաժանորդային արկղ 25:
7.6. Վերադարձված ապրանքի դրամական միջոցների վերադարձն իրականացվում է Գնորդների կողմից համապատասխան պահանջի ներկայացման օրվանից ոչ ուշ, քանի 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում: Գնորդի պահանջը համարվում է ներկայացված՝ Վաճառողի կողմից ապրանքի վերադարձի մասին Հայտարարության-Ակտի ստացման օրը:
7.7. Պատվիրված և առաքված պատշաճ որակի Ապրանքից Գնորդի կողմից հրաժարման դեպքում Վաճառողը կատարում է պահում Ապրանքի և դրա առաքման դիմաց Գնորդի վճարած գումարից՝ պայմանագրի համաձայն, Գնորդի վերադարձրած ապրանքի առաքման համար Վաճառողի կատարած ծախսերից:
7.8. Ոչ պատշաճ որակի ապրանքի փոխանակման և վերադարձի դեպքում Գնորդը, բացի ապրանքի վերադարձի մասին Վաճառողին Հայտարարություն-Ակտ ուղարկելուց, պետք է կապ հաստատի Վաճառողի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 8 (495) 989-20-11:
8. Երաշխիքներ և պատասխանատվություն
8.1. Վաճառողը պատասխանատվություն չի կրում վնասի համար, որը Գնորդին պատճառվել է Ինտերնետ-խանութում ձեռք բերված ոչ պատշաճ որակի Ապրանքների օգտագործման հետևանքով:
8.2. Վաճառողը պատասխանատու չէ Գնորդի կրած վնասների համար, որոնք ծագել են՝
• ապրանքային չեքի ոչ ճիշտ լրացման հետևանքով, այդ թվում՝ անձնական տվյալների ոչ ճիշտ նշման հետևանքով,
• երրորդ անձանց անիրավական գործողությունների հետևանքով:
8.3. Գնորդը պարտավորվում է չօգտագործել պատվիրված Ապրանքը ձեռնարկատիրական նպատակներով:
8.4. Գնորդը կրում է Ինտերնետ-խանութում գրանցման ժամանակ նշված բոլոր տեղեկությունների արժանահավատության ամբողջ պատասխանատվությունը:
8.5. Կողմերն ազատվում են իրենց պարտավորությունների ամբողջական կամ մասնակի չկատարման պատասխանատվությունից, եթե նման չկատարումը հանդիսացել է անհաղթահարելի ուժի հանգամանքների գործողությունների հետևանք, որոնք ծագել են Կանոնների՝ ուժի մեջ մտնելուց հետո, արտակարգ բնույթի իրադարձությունների հետևանքով, որոնք Կողմերը չէին կարող կանխատեսել և կանխել խելամիտ միջոցներով:
8.6. Այլ դեպքերում, որոնք նախատեսված չեն 8.5. կետով, իրենց պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Կողմերը կրում են պատասխանատվություն՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան:
9. Նվեր քարտերից օգտվելու կանոններ
9.1. Նվեր քարտ ձեռք բերելու մտադրություն ունեցող Գնորդ է համարվում Նվեր քարտի դիմաց վճարելուց և գնում կատարելուց հետո Վաճառողի հետ Օֆերտայի պայմանագիր կնքած և տվյալ օֆերտայի բոլոր պայմաններն ամբողջությամբ և անվերապահորեն ընդունած անձը:
9.2. Նվեր քարտը ձեռք է բերվում www.pichshop.ru/ կայքում, որի դիմաց կարելի է վճարել ստացման ժամանակ՝ կանխիկ եղանակով, կամ անկանխիկ եղանակով՝ պատվերը ձևակերպելու ժամանակ:
9.3. Նվեր քարտի վաճառման արժեքը հավասար է նրա անվանական արժեքին, որը նշված է Նվեր քարտի վրա: Նվեր քարտը հանդիսանում է քարտ՝ ըստ ներկայացնողի (անվանական չէ): Ցանկացած ֆիզիկական անձ, որը ներկայացնում է Նվեր քարտը, կարող է դրա օգնությամբ վճարել խանութում ապրանքների և ծառայությունների դիմաց:
9.4. Նվեր քարտն ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում՝ ձեռքբերման պահից հաշված:
9.5. Նվեր քարտը ճանաչվում է անվավեր՝ գործողության ժամկետը լրանալուց հետո:
9.6. Նվեր քարտը փոխանակման և վերադարձի ենթակա չէ՝ դրա դիմաց վճարված դրամական միջոցները չեն վերադարձվում:
9.7. Նվեր քարտ ունեցող անձը Վաճառողին ներկայացնում է այն www.pichshop.ru կայքում պատվերը ձևակերպելու պահին՝ Նվեր քարտի՝ պաշտպանիչ շերտի տակ գտնվող հատուկ կոդը մուտքագրելու ճանապարհով: Նվեր քարտով հնարավոր է վճարել միայն մեկ պատվերի դիմաց: Գնում կատարելու ժամանակ Նվեր քարտի անվանական գինն ամբողջությամբ դուրս է գրվում:
9.8. Այն դեպքում, եթե ընտրված ապրանքի (ապրանքների) կամ ծառայության (ծառայությունների) արժեքը քիչ է Նվեր քարտի անվանական գնից, Քարտապանին արժեքի տարբերությունը չի վերադարձվում:
9.9. Եթե ընտրված ապրանքի (ապրանքների) կամ ծառայության (ծառայությունների) արժեքը գերազանցում է Նվեր քարտի անվանական գինը, Նվեր քարտն ունեցող անձը հավելյալ վճարում է տարբերությունը, այդ դեպքում թույլատրվում է մի քանի Նվեր քարտի հանրագումար:
9.10. Նվեր քարտի օգտագործմամբ ձեռք բերվող ապրանքի (ապրանքների) կամ ծառայության (ծառայությունների) վրա տարածվում են www.pichshop.ru կայքում անցկացվող զեղչերը:
9.11. Մեկ կամ մի քանի Նվեր քարտի փոխանակում այլ Նվեր քարտերով՝ անվանական գինը փոփոխելու նպատակով, չի կատարվում:
9.12. Նվեր քարտի օգնությամբ ապրանքների դիմաց կարող են վճարել միայն ֆիզիկական անձիք: Իրավաբանական անձանց կողմից ապրանքների գնման դեպքում Նվեր քարտերով վճարումները չեն ընդունվում:
9.13. Նվեր քարտի կորստի, այդ թվում՝ հափշտակման դեպքում, քարտը չի կարող վերականգնվել, և քարտի վրա մնացած դրամական միջոցները չեն կարող վերադարձվել՝ Նվեր քարտի դիմաց վճարած կամ մինչև կորուստը այն տիրապետած անձի անձնավորման բացակայության կապակցությամբ:
10. Անձնական տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանությունը
10.1. Գնորդներին տեղեկատվության տրամադրումը.
10.1.1. Ինտերնետ-խանութում գրանցվելիս Գնորդը տրամադրում է իր մասին հետևյալ տեղեկությունները՝ Անուն, Ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե, Ինտերնետ-խանութին մատչում ապահովելու համար գաղտնաբառի տարբերակ:
10.2. Գնորդի կողմից տրամադրվող և Վաճառողի կողմից ստացվող տեղեկությունների օգտագործումը.
10.2.1. Վաճառողը Գնորդից ստացած տեղեկություններն օգտագործում է՝
• Գնորդին Ինտերնետ-խանութում գրանցելու համար;
• Գնորդի առջև ունեցած իր պարտավորությունները կատարելու համար;
• Ինտերնետ-խանութի աշխատանքը գնահատելու և վերլուծելու, Գնորդների տվյալների բազա ձևավորելու համար,
• Վաճառողի կողմից անցկացվող ակցիաների հաղթողին որոշելու համար:
10.2.2. Վաճառողն իրավունք ունի Գնորդին ուղարկելու գովազդային-տեղեկատվական բնույթի հաղորդագրություններ: Եթե Գնորդը չի ցանկանում ստանալ գովազդային-տեղեկատվական բնույթի հաղորդագրություններ Վաճառողից, ապա պետք է հրաժարվի նման հաղորդագրությունների ստացումից՝ սեղմելով «ապաբաժանորդագրվել ուղարկումից» հղման վրա, որը գտնվում է Վաճառողի ցանկացած տեղեկատվական բնույթի հաղորդագրության ներքևում:
10.3. Վաճառողի կողմից ստացված տեղեկությունների հրապարակումը.
10.3.1. Վաճառողը պարտավորվում է չհրապարակել Գնորդից ստացած տեղեկությունները: Չի համարվում խախտում Վաճառողի կողմից տեղեկությունների տրամադրումը գործակալներին և երրորդ անձանց, որոնք գործում են Վաճառողի հետ պայմանագրի հիման վրա՝ Գնորդի առջև ստանձնած պարտավորությունների կատարման համար:
10.3.2. Պարտավորությունների խախտում չի համարվում տեղեկությունների հրապարակումը` օրենքի հիմնավորված և կիրառելի պահանջներին համապատասխան:
10.4. Վաճառողն իրավունք ունի օգտագործելու cookies տեխնոլոգիան (cookies – ծառայողական տեղեկություններ, որոնք վեբ-տարբերակով ուղարկվում են օգտագործողի համակարգչին՝ դիտարկիչում պահելու համար: Կիրառվում է տվյալ օգտագործողին բնորոշ և վեբ-սերվերի միջոցով տարբեր նպատակներով օգտագործվող տվյալների պահպանման համար): Cookies-ը չի պարունակում կոնֆիդենցիալ տեղեկություններ և չի փոխանցվում երրորդ անձանց:
10.5.Վաճառողը ստանում է Կայք այցելողի ip-հասցեի (լոկալ և/կամ Ինտերնետ ցանցին միացված սարքի եզակի իդենտիֆիկատորի) մասին տեղեկություն: Սույն տեղեկությունը չի օգտագործվում այցելուի անձը հաստատելու նպատակով:
11. Այլ պայմաններ
11.1. Գնորդների և Վաճառողների փոխհարաբերությունները կարգավորվում են Ռուսաստանի Դաշնության իրավունքով:
11.2. Գնորդը երաշխավորում է, որ իրական Կանոնների բոլոր պայմաններն իրեն հասկանալի են, և նա դրանք ընդունում է անվերապահորեն և ամբողջական ծավալով:
11.3. Գնորդի կողմից դրական արձագանքների և բողոքների ծագման դեպքում նա պետք է դիմի Վաճառողի՝ Հաճախորդների հետ աշխատանքի բաժին՝ +7 (495) 989-20-11 հեռախոսահամարով կամ նամակ գրել hello@pichshop.ru էլեկտրոնային հասցեին: