Մարդկությունը համեմունքներն օգտագործում է շատ վաղուց, սակայն մինչև XIX դարը դրանք ճոխություն էին համարվում: Ներկայիս խոհարարներն ու տնային տնտեսուհիները պարզապես չեն կարող «գոյատևել» առանց այնպիսի համեմունքների,
ինչպիսիք են սև, կարմիր և սպիտակ պղպեղները, դարչինը, գինձը, դափնու տերևը և այլն: Այդ պատճառով համեմունքի տարաները միշտ պետք է ձեռքի տակ լինեն: Ձեզ ենք ներկայացնում վեց հարմարավետ մետաղական տարաների հավաքածուն, որը ներառում է նաև դրանց թափանցիկ կափարիչներն ու տակդիրները: Տարաների հատակը մագնիսից է, և նրանք ամուր ամրանում են մետաղական ցանկացած մակերեսի վրա: