Պատի ժամացույցը միանշանակ համարվում է տան դիզայնի մի մասը։ Առաջարկում ենք նորովի հայացք նետել դրանց վրա. տվյալ դիզայնի առանձնահատկությունն այն է, որ երեք, վեց, ինը և տասներկու ժամերին համապատասխան թվերը փակցվում են պատին` ժամացույցի հիմքից և սլաքերից որոշակի հեռավորության վրա: Հիմնվելով Ձեր նախասիրությունների և պատի մեծության վրա՝ թվերի և սլաքերի միջև հեռավորությունը որոշում եք Դուք՝ օգտագործելով շրջանաձև քանոնը։ Մեխանիզմը քվարցային է, աշխատում է մեկ մարտկոցի միջոցով։