Եթե հեռավոր 60-ականներին հիշողության մեգաբայթերը տեղավորվում էին մի քանի խմ կուտակիչներում, ապա գիգաբայթերը ներկայում տեղավորվում են գրպանում: Սա դիզայներներին հնարավորություն է ընձեռում հիշողության կրիչները դարձնել ոչ միայն կոմպակտ, այլև գեղեցիկ: Ձեզ ենք ներկայացնում բանկային քարտերի տեսքով USB կրիչները: Այսպիսի կրիչների հիշողությունը 32 գիգաբայթ է, ինչը բավարար է սիրելի սերիալի մի քանի սեզոնը կամ համակարգչային մի քանի խաղ տեղավորելու համար: Դուք կարող եք կրիչը պահել դրամանապանակում և այլևս չեք մոռանա, թե որտեղ եք այն դրել: