ALIAS սեղանի խաղը բառային խաղ է, որը հայտնի է ամբողջ աշխարհով մեկ և ունի իր բազմաթիվ տարբերակները, թե ամենափոքրիկների, թե մեծերի համար: Original Alias: Ասա այլ կերպ 3 –ը հասարակ, բայց շատ ուրախ և հետաքրքիր խաղ է: Այն խաղում են թիմերով: Դուք պետք է բացատրեք ներկայացված բառերը, օգտագործելով այլ բառեր, որոնք բաղկացած չեն մեկ արմատից: Ժամանակը սուղ է և որքան շատ բառ գուշակեք, այնքան շատ միավոր կստանաք: Խաղային հավաքածուի մեջ մտնում է խաղային դաշտը, 300 երկկողմանի քարտեր՝ յուրաքանչյուրի վրա 8 բառով, ավազի ժամացույց, խաղաքարեր: Խաղացողների նվազագույն քանակը՝ 4: Տարիքը՝ 10 տարեկանից: Խաղի ժամանակը՝ 60 րոպե: