Freeze գարեջրի սառեցնող բաժակների հավաքածուն թույլ կտա ձեզ երկար վայելել սիրված խմիչքների համը: Ամուր կրկնակի պատերը, որոնց միջև տարածությունը լցված է հատուկ սառեցնող գելով, թույլ է տալիս արագ սառեցնել գարեջուրը կամ այլ ըմպելիքները: Ուղղակի դրեք բաժակը սառնարան կամ սառցարան, սպասեք մոտ 2 ժամ մինչև գելը սառչի: Լցրեք բաժակի մեջ ձեր սիրած ըմպելիքը և վայելեք նրա համը: Սիլիկոնե թեզանիքը թույլ չի տա, որ ձեր ձեռքերը սառչեն կամ տաքացնեն բաժակի մեջ լցված հեղուկը: Իդեպ, որքան խմիչքի թնդությունը քիչ է, այնքան շատ է պետք սառեցնել բաժակը: Օրինակ, բաց գույնի էլի համար պետք է լավ սառեցնել բաժակն, իսկ ստաուտի կամ պորտերի համար բավական է այն հովացնել:
Հավաքածուի մեջ մտնում է 2 բաժակ, 470 մլ: Բացի գարեջրից և այլ ալկոհոլային խմիչքներից, բաժակների հավաքածուն կարելի է օգտագործել նաև լիմոնադի կամ սառը թեյի համար: Հավաքածուն վաճառվում է ֆիրմային փաթեթավորմամբ: Խորհուրդ է տրվում լվանալ այն ձեռքով, գոլ ջրում, փափուկ սպունգով: