Mojito Time հավաքածուն դուր կգա մոխիտոյի՝ կուբական թարմացնող կոկտեյլի, որը հիմա սիրում են ամբողջ աշխարհում, և այլ ալկոհոլային խմիչքների բոլոր սիրահարներին, հատկապես շոգ եղանակին: Հավաքածուի գեղեցիկ դիզայնը, տեղափոխաման համար հարմարավետ արկղի հետ միասին դարձնում են նրան ցանկացած առիթի գլխավոր զարդը: Բաժակները պատրաստված են Libbey բարձրորակ ապակուց, որի համար բնորոշ են իդեալական թափանցիկությունը, ապակու բնական գույնը, պղպջակների և կողմնակի հետքերի բացակայությունը, եզրերի բարձր որակը, դիմացկունությունը, ձևի և դիզայնի լայն ընտրանին:
Հավաքածուի մեջ մտնում է.
- Կոկտեյլի 4 բաժակ, 400 մլ:
- Փայտե մադլեր՝ նախատեսված անանուխն և մրգերը նրբորեն ճզմելու համար:
- Ինքնատիպ դիզայնով արկղ–նվեր՝ պատրաստված պլաստիկից ու ստվարաթղթից:
Mojito Time կոկտեյլի համար հավաքածուն հիանալի նվեր է ամառային ուրախ երեկույթների բոլոր սիրահարների համար: Արկղի չափերը՝ 39,5х11,5х27 սմ: Քաշը՝ 2,50 կգ: