Ձեր առջև խորհրդային ժամանակները հիշեցնող նոստալգիայի օբյեկտ է՝ գազավորված ջուր պատրաստելու համար սիֆոնը: Վերջինիս աշխատանքի սկզբունքն այսպիսին է՝ ճնշման ներքո բալոնի ածխաթվվային գազը խառնվում է ջրի հետ, և ստացվում է քաղցրահամ գազավորված ջուր, որին Դուք կարող եք օշարակ, հյութ կամ կիտրոն ավելացնել՝ ջրին համ հաղորդելու համար: Այս սարքը դյուրակիր է, այդ պատճառով Դուք կարող եք ինքներդ պատրաստել գազավորված ջուր աշխատավայրում, պիկնիկի կամ էլ արշավի ընթացքում: Համակարգը հուսալի է և անխափան, արտադրանքը պատրաստված է ալյումինե ձուլվածքից: