«Դինոզավր» սենսորային սիլիկոնե լուսամփոփը հիանալի նվեր է երեխաների համար: Իր մեղմ լուսավորությամբ հանգիստ մթնոլորտ է ստեղծում սենյակում: Բացի դրանից լուսամփոփը գեղեցիկ լրացում կարող է հանդիսանալ մանկական սենյակի ինտերիերում: Այն պատրաստված է էկոլոգիապես մաքուր և անվնաս նյութերից (սիլիկոն և պլաստիկ): Կա լուսավորության գույների 7 տարբերակ, որոնք կարելի է փոփոխել ձեռքի հպումով: Լիցքավորումն իրականացվում է USB լարի միջոցով: Աշխատանքի ժամանակը՝ 4–8 ժամ: Չափերը՝ 146x97x152 մմ: