Անկրկնելի դիզայնով գիշերաճրագ՝ ավազի ժամացույցի տեսքով՝ օժտված հատուկ 15 րոպե տևողությամբ թայմերով: Սարքավորման միացման դեպքում զուգահեռ միանում է նաև թայմերը: Երբ լույսն ամբողջությամբ ծածկվում է ավազով, լամպն անջատվում է: Չափսերը՝ 106 x 106 x 210 մմ, USB սնուցում, ներկառուցված մարտկոց 800 մԱժ, սենսորային անջատիչ: