Tetra «Cascade Globe» ակվարիումային կոմպլեքսն իրենից ներկայացնում է հասարակ ապակե տարա՝ ֆիլտրով և ոչ մեծ ջրվեժով, որը թույլ է տալիս ստեղծել հարմարավետ և հանգստացնող միջավայր այն սենյակում որտեղ տեղադրված է: Ակվարիումը հարմար է, թե տան համար, թե՝ աշխատասենյակի: Նրա մեջ կարելի է պահել ձկներ և ջրային բույսեր: Ձեզ մնում է միայն 4 շաբաթը մեկ փոխել ֆիլտրը: Կափարիչի մեջ ներկառուցված 8 լուսադիոդային լամպերը ապահովում են վառ լուսվորում, որն ընկնելով ջրի վրա ստեղծում է անմոռանալի էֆեկտ: Ակվարիումը պատրաստված է էկոլոգիապես մաքուր նյութերից՝ ապակուց և պլաստիկից: Ֆիլտրի և լուսադիոդային լուսավորման սնուցումն իրականանում է ցածր լարվածության մեկ լարի միջոցով: Լուսադիոդային լուսավորումը կառավարվում է միացում/անջատում կոճակի միջոցով: Տարողությունը՝ 6,8 լ: