«Ջենգա»-ն սեղանի հետաքրքրաշարժ խաղ է, որը հայտնի է որպես «փլուզվող աշտարակ»: Սկզբունքը բավական պարզ է՝ փայտե վարդագույն չորսուներից կառուցվում է աշտարակ (ամեն նոր «հարկ»-ը կառուցվում է դասավորության ուղղության հերթագայությամբ), այնուհետ խաղացողները սկսում են զգուշորեն հանել մեկական չորսու և այն դնել աշտարակի գագաթին: