Մեզանից շատերի մոտ ձեռքի ժամացույցը հանդիսանում է ընդհանուր կերպարի անբաժանելի մասերից մեկը: Այս մոդայիկ և պրակտիկ կվարցային ձեռքի ժամացույցը համատեղելի է Ձեր ցանկացած ոճի հետ: Կորպուսը պատրաստված է բարձրորակ մետաղական համաձուլվածքից և կոփված հանքային ապակուց – հարդլեքսից, ինչը տալիս է ժամացույցին հարվածադիմացկունություն և ջրադիմացկունություն (3 Բար): Փոկը պատրաստված է բարձրորակ կաշվից: Կորպուսի չափսերը՝ տրամագիծ՝ 4.3 սմ, լայնություն՝ 1 սմ: Փոկի չափսերը՝ լայնություն՝ 2.2 սմ, երկարություն 25 սմ: