Համեցեք Ամուլ՝ ամենահարուստ քաղաքը Մետաքսի ճանապարհին: Բարգավաճման համար այստեղ պետք է պայքարել. ընտրեք նրբաճաշակ ապրանքներ արևելյան հայտնի շուկայում և գործարքներ կնքեք տեղացի առևտրականների հետ, միայն այդպես հնարավոր կլինի առաջ անցնել մրցակիցներից և հայթայթել առավել հազվագյուտ բաներ: Կհասնե՞ք արդյոք հաջողության մի քաղաքում, նվաճել որին երազում է յուրաքանչյուր առևտրական:
«Ամուլ» սեղանի խաղը համադրում է իր մեջ Հին Արևելքի գայթակղիչ մթնոլորտը և քարտերի ընտրության անսովոր մեխանիկան ու շուկայի համալրումը, որը լիովին կգրավի Ձեր ուշադրությունը խաղի ժամանակ: Հեշտ հիշվող կանոնները թույլ կտան յուրաքանչյուր մասնակցին իրականացնել սեփական եզակի տնտեսական մարտավարությունը, իսկ հիանալի գեղարվեստական ձևավորումը կպարուրի երեկոն խաղի շուրջ անապատի տապով և համեմունքների բուրմունքով: