Շատ հետաքրքրաշարժ սեղանի խաղ՝ ստեղծված Ժյուլ Վեռնի համանուն վեպի հիման վրա: Չծերացող սյուժե, հետաքրքիր դիզայն: Խաղացողնեը պետք է Լոնդոնից կատարեն շուրջերկրյա ճանապարհորդություն 80 օրում (խաղում՝ 80 քայլով): Դրա համար նրանց տրամադրվում են երկաթուղիներ և նավեր: Խաղացողները հավաքում են գործողության քարտեր և ելնելով նրանցից անում տարբեր երթուղիներ: Հաղթում է նա, ով ամենալավը կպլանավորի իր ճանապարհորդությունը:
Խաղի հավաքածուն ներառում է իր մեջ.
- Խաղադաշտ:
- Խաղաքարտեր՝ 75 հատ:
- Հերոսների խաղաքարեր՝ 13 հատ:
- Խաղի կանոններ: