Hasbro games Monopoly բանկային քարտերով սեղանի խաղը «Մոնոպոլիայի» նոր և ավելի հետաքրքրաշարժ տարբերակն է, որը նախատեսված է 8 տարեկանից բարձր երեխաների համար: Խաղը թույլ է տալիս ոչ միայն ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացնել, այլ նաև ծանոթանալ սոցիալ հմտությունների, տնտեսագիտական և ստրատեգիական հիմքերի հետ:
Խաղացողների թիվը պետք է լինի 2-4: Խաղը տևում է մոտավորապես 60–90 րոպե: Հավաքածուի մեջ մտնում է ստվարաթղթե խաղային դաշտը, խորանարդներ, խաղաքարեր, տներ, քարտեր և բանկային քարտեր: Դրանից բացի հավաքածուի մեջ է մտնում նաև հատուկ բանկային սարքավորումը, որի միջոցով կատարվում են դրամական փոխանցումները: Այն աշխատում է 3 ААА տիպի մարտկոցից: