«Ծովային կռիվ» սեղանի խաղը ժամանակի անցկացման հիանալի միջոց է, թե մեծերի, թե երեխաների համար: Խաղը նախատեսված է երկու խաղացողների համար: Յուրաքանչյուր խաղացող վերցնում է խաղային մեկական հավաքածու և տեղավորում է իր նավերը «Ծով» ցանցի վրա այնպես, որ հակառակորդը նրանց չտեսնի: Առաջին հարվածի իրավունքը որոշվում է վիճակահանությամբ: Կրակոցներն արվում են հերթով: Յուրաքանչյուր կրակոց ունի իր կոորդինատը խաղային դաշտի վրա, որը կազմված է տառերից (հորիզոնական) և թվերից (ուղղահայաց): Այսպիսով մի խաղացողը ասում է կրակոցի կոորդինատները, իսկ մյուսը ստուգում է իր դաշտի վրա և պատասխանում, արդյոք հարվածը դիպուկ էր, թե ոչ: Երբ նավի բոլոր բջիջները լցվեն, այն կհամարվի խորտակված: Կհաղթի այն խաղացողը, ով առաջինը կխորտակի հակառակորդի բոլոր նավերը:
Խաղը թույլ կտա ձեզ զարգացնել տրամաբանությունը, յուրացնել ծովային կռվի վարման տակտիկական հմտությունները, ինչպես նաև կօգնի լավ ժամանակ անցկացնել: Խաղային հավաքածուն ներառում է՝ 2 խաղային դաշտ՝ ցանց «Ծով» և ցանց «Թիրախ», նավերի 2 հավաքածու, սպիտակ և կարմիր խաղաքարերի 2 հավաքածու: