«Կարկասսոն. Big Box»-ը հայտնի ռազմավարական սեղանի խաղի նոր և ընդլայնված հրատարակությունն է։ Երկար տարիներ «Կարկասսոն»–ը հանդիսանում է աշխարհի ամենահռչակավոր խաղերից մեկը: Այն բավականին պարզ է և շատ հետաքրքիր: Ավելին, երկու տասնամյակի ընթացքում խաղը ձեռք է բերել բազմաթիվ լրացումներ և կրել ձևափոխություններ: Դուք միջնադարյան Ֆրանսիայի գավառներից մեկի ֆեոդալ-կառավարիչն եք։ Ընդարձակեք ձեր տիրապետությունները, կառուցեք քաղաքներ, վանքեր, ճանապարհներ և մի մոռացեք խելամտորեն կառավարել ձեր հպատակներին: «Կարկասսոն. Big Box»-ում դուք կգտնեք հիմնական խաղը և 11 ընդլայնման փաթեթներ, որոնք լիովին համատեղելի են միմյանց հետ. կարող եք դրանք բոլորը մեկ առ մեկ փորձել, ինչպես նաև կարող եք խառնել ձեր նախընտրածները և նույնիսկ խաղալ դրանք բոլորը միասին: