«Դետեկտիվների լիգան» զվարճալի խոսակցական դեդուկցիոն խաղ է: Յուրաքանչյուր խաղացողի տրվում է մասնագիտություն և գաղտնիք, այնուհետև խաղացողներն սկսում են պատասխանել հարցերի։ Միայն ամենախելամիտները կկարողանան կռահել, թե ովքեր են հակառակորդները: Այստեղ ձեզ հարկավոր են ֆանտազիայի և դեդուկցիայի հմտություններ, քանի որ հուշումները չպետք է չափազանց շփոթեցնող կամ ակնհայտ լինեն: