«Պայթուցիկ կատուներ» սենսացիոն սեղանի խաղը չափազանց հեշտ է սովորել և ունի յուրահատուկ դիզայն: Այն առաջարկում է արագ և դինամիկ խաղ, որտեղ դուք պետք է հաշվարկեք ռիսկերը: Խաղն իր բնույթով հիշեցնում է «ռուսական ռուլետկայի» սկզբունքը. խաղացողները հերթով քարտեր են քաշում, և եթե հանդիպեն պայթուցիկ կատուներից մեկին, այն անմիջապես պայթում է և այդ խաղացողը դուրս է մնում խաղից: Որպեսզի դա տեղի չունենա, կարող եք օգտագործել տարբեր քարտեր կամ նույնիսկ դրանց համակցություններ:
«Հաչող կատուներ» խաղը «Պայթուցիկ կատուներ»-ի երկրորդ հավելումն է, որով կարող եք հավելել ինչպես 18+ տարբերակը, այնպես էլ «Զոմբի Կատուներ» տաբերակը: Նոր հատկություններով 20 քարտերը կզարմացնեն բոլորին սեղանի շուրջ, և իսկական իրարանցում կառաջացնեն՝ դարձնելով խաղը անսահման զվարճալի:
Ուշադրություն. սա հավելում է։ Խաղալու համար անհրաժեշտ է «Պայթուցիկ կատուներ» բազային խաղը։