Այն բանից հետո, երբ դուք արդեն բազմիցս խաղացել եք Հուգերմուգեր և մտապահել եք բոլոր առաջադրանքները, ժամանակն է ընդլայնելու և դիվերսիֆիկացնելու խաղը՝ ավելացնելով Հուգերմուգեր Սիքվել հավաքածուն: Թեև, իհարկե, Սիքվել կարելի է խաղալ որպես ինքնուրույն խաղ:
Խաղի կանոնները մնում են նույնը` որքան հնարավոր է շուտ ազատվեք ձեր ձեռքի քարտերից՝ արտասովոր և զվարճալի առաջադրանքներ կատարելով:
Սիքվելը ավելացնում է նոր մարտերի և առաքելության քարտեր: Այսպիսով, օրինակ, խաղացողները պետք է «Գ»-ի փոխարեն ասեն «Խ», հնարեն գոյություն չունեցող բառեր, կամ ձեռքը դնեն հարևանի ծնկի վրա: Մեկ խվսքով՝ ձանձրալի չի լինի:
Սեղանի խաղի կազմը՝ 101 խաղաքարտ, խաղի կանոններ։