«Ո՞վ եմ, ի՞նչ եմ» խաղը սեղանի ժամանցային խաղ է՝ նախատեսված երկու և ավելի խաղացողների համար: Խաղը սկսելու համար անհրաժեշտ է խառնել խաղաթղթերը, որից հետո յուրաքանչուր խաղացող պետք է քաշի մեկական քարտ և ցույց տա դրա դիմային կողմը մնացած մասնակիցներին՝ առանց վերջինիս նայելու: Հավաքածուի մեջ մտնող հատուկ ժապավենների օգնությամբ պետք է տեղադրել խաղաթուղթը ճակատի վրա այնպես, որ մնացած խաղացողները տեսնեն պատկերը: Այսպիսով, ոչ ոք չի իմանա, ինչ է գրված իր քարտի վրա, սակայն կտեսնի հարևանինը: Խաղաթղթերը բաժանելուց հետո բոլոր մասնակիցները, առաջինից սկսված, հերթով սկսում են «իրենց» մասին այնպիսի հարցեր տալ, որոնց պատասխանը կարող է լինել միայն «այո» կամ «ոչ»: Մասնակիցը կարող է շարունակել հարցեր տալ քանի դեռ պատասխանը «այո» է, սակայն եթե որևէ հարցի պատասխանում են «ոչ», հերթը փոխանցվում է հաջորդին: Հաղթում է նա, ով բոլորից շուտ է կռահում «իրեն»: Խաղալ կարելի է այնքան, մինչև չմնա մեկ մասնակից, ով «իրեն» չի գուշակել:
Հավաքածուի մեջ մտնում է 110 խաղաթուղթ և 4 ժապավեն: