Մոնոպոլիան կարելի է վստահորեն անվանել աշխարհում ամենահայտնի սեղանի խաղը։ Բայց ուշ թե շուտ այն կարող է ձանձրացնել երեխաներին, եւ նրանք կարող են պահանջել նորություններ։ Այդ իսկ պատճառով լեգենդար խաղի ստեղծողները մի փոքր շտկումներ են մտցրել խաղի կանոնների մեջ եւ, անգամ, թույլ են տվել խաղացողներին խաբեությամբ զբաղվել։ Սակայն դա պետք է այնքան զգուշությամբ անել, որպեսզի քեզ չբռնեն եւ չձեռնաշղթայեն։
Առավելություններ՝
- Սեղանի խաղը թույլ կտա երեխաներին դրսեւորել իրենց սրամտությունը, արագ կողմնորոշվելու եւ արձագանքելու ունակությունները, քանի որ հաղթելու համար նրանք ստիպված կլինեն կեղծ սխեմաներ մտածել։
- Բայց պետք է պատրաստ լինել արված սխալների համար պատասխան տալ, քանի որ խաղն իր մեջ ներառում է ձեռնաշղթաներ՝ խաղի կանոնները խաղտեղների համար։
- Խաղացողների հիմնական նպատակը հնարավորինս մեծ քանակությամբ չիթ-քարտերի կուտակումն է, իսկ թե ինչպես դա անել, նրանք կարող են տեսնել խաղի կաննոներում։
- Խաղի աքսեսուարները պատրաստված են բարձրորակ ստվարաթղթից, որը ժամանակի ընթացքում չի կորցնում իր տեսքը։
- Սեղանի խաղը ոչ միայն կզբաղեցնի ձեր երեխաների ազատ ժամանակը, այլեւ կօգնի վարժեցնել նրանց տրամաբանությունը, ինչպես նաեւ վերլուծական մտածողությունը։