Կարո՞ղ եք մեկ րոպեում հիշել, թե «Մ» տառով սկսվող որքան մասնագիտություն կա : Ո՞վ կասի «Ի» տառով սկսվող ամենաերկար անունը, կամ «Ռ» տառով սկսվող խմիչքի ամենակարճ անունը: Ո՞վ առաջինը կհիշի 100 ռուբլուց պակաս արժեք ունեցող ցանկացած իր, կամ մի բան, որը կարելի է հանդիպել ճանապարհորդելիս, օրինակ՝ «Ց» տառով սկսվող: Պետք է արագ գլխի ընկնել, այլապես՝ մրցակիցները ձեզանից առաջ կանցնեն:
«Գլխի ընկի՛ր. երկու» սեղանի խաղը իդեալական ընտրություն է ընտանեկան հավաքույթների կամ ուրախ երեկույթների համար։ Այն դուր կգա և՛ մեծերին, և՛ փոքրերին: Յուրաքանչյուր քայլ կատարելիս դուք պետք է հանեք մեկական քարտ՝ տառերի և կատեգորիաների խաղատրցակից, իսկ հետո՝ ցուցաբերել ռեակցիայի և արագության հրաշքներ՝ փորձելով առաջինը հիշել այն բառը, որը համապատասխանում է առաջադրանքին: Այս խաղում հաղթանակի համար պետք չէ լինել ամենագիտակը, այլ, ուղղակի, պետք է բոլորից շուտ գլխի ընկնել: