«Աստղային պատերազմներ. արտաքին օղակ» սեղանի խաղում դուք կթռչեք դեպի աստղերը: Բայց Ձեր ճանապարհին միշտ կհանդիպեն մրցակիցներ: Արտաքին օղակում անվտանգությունը երաշխավորված չէ, վտանգը թաքնված է յուրաքանչյուր աստերոիդի հետևում, և դուք երբեք չգիտեք, թե ով կդավաճանի ձեզ, երբ դա ամենաքիչն եք սպասում: Ճանապարհորդեք ձեր տիեզերագնացով, հանդիպեք Սագայի լեգենդար կերպարներին և այցելեք գալակտիկայի ամենահայտնի վայրերը:
Տարբեր աշխատանքներ կատարելու, նպատակներին հասնելու և տիեզերական մարտերում հաղթելու համար խաղացողները վաստակում են փառքի միավորներ: Այն մասնակիցը, ում հաջողվել է հավաքել այս միավորներից տասը, հայտարարվում է հաղթող և ամենահզոր վարձկանն ամբողջ Գալակտիկայում։