«Կատամինո ճամփորդականը» կլասիկ խաղի կոմպակտ տարբերակն է: Ձեր նպատակն է ուղղանկյուն դաշտը լրացնել առաջադրանքի մեջ նշված պենտոմինոներով: Յուրաքանչյուր ոք կարող է դա անել 3 դետալներով, բայց 8 դետալով անելը մտածելու տեղիք է տալիս: Խաղն ունի դժվարության տարբեր մակարդակներ՝ նախատեսված 3 տարեկան երեխաներից մինչև մեծահասակ հանճարներ: