«Երևակայի՛ր»-ը զվարճալի և հետաքրքիր գուշակելու խաղ է ընկերական միջավայրում խաղալու համար: Վարողը փոփոխվում է ամեն փուլում և ստանում առաջադրանք՝ բացատրել բառ կամ արտահայտություն՝ բանավոր, պատկերավոր կամ մնջախաղի միջոցով: Ստեղծագործական միտքը, հնարամտությունը և շփվելու ցանկությունը կօգնեն ձեզ։ Եւ հիշեք՝ բացատրելու համար շատ քիչ ժամանակ է տրված:
Խաղի կանոնները կարելի է նաև փոփոխել՝ ձեռնարկում կա բաժին թիմերով խաղալու համար:
Սեղանի խաղի կազմը՝ 147 երկկողմանի առաջադրանքների քարտեր, 27 գործողությունների քարտեր, ավազե ժամացույց, խաղի կանոններ: