«Ես երբեք չեմ 3»-ը ալկոհոլային խաղ է 2 եւ ավելի խաղացողների համար, որի հիմքում ընկած է անկեղծությունը։ Այս խաղը հիանալի միջոց է նոր ընկերներին ավելի լավ ճանաչելու եւ հին ընկերների մասին էլ ավելին իմանալու համար։ Խաղացողները հերթով քաշում են խաղաքարտեր եւ կարդում են դրա վրա գրված արտահայտությունը, որն սկսվում է «Ես երբեք չեմ» խոսքերով։ Այն դեպքում, երբ խաղացողներից որեւէ մեկն այդ խաղաքարտի վրա նշված գործողությունը երբեւէ կատարել է, նա պետք է խմի որեւէ խմիչք։