«Լաբիրինթներ: 75+ գլուխկոտրուկներ տրված ժամանակում» գրքում հավաքված են ամենատարբեր առաջադրանքներ՝ հեշտից մինչև բավականին բարդ, որոնք հաղթահարելը ոչ բոլորին է հաջողվում: Սա հիանալի միջոց է ստուգել սեփական ուժերը: Գրքում կան նկարներ, որոնք կարելի է գունազարդել մատիտով կամ ֆլոմաստերով:
Գրքի այս հատորը անվանվում է «Անհնարը հնարավոր է»: Գլուխկոտրուկները, որոնք սկզբում թվում են երեխայի համար անհնար, վերջիվերջո գտում են իրենց լուծումը, երեխան մրցում է ինքն իրեն հետ, կրկնում է միևնույն առաջադրանքը մի քանի անգամ և ռեկորդներ է գրանցում, որոնք նշված են գրքի յուրաքնաչյուր էջում: Առաջադրանքները բարդանում են աստիճանաբար, ինչը թույլ է տալիս պահպանել երեխայի հետաքրքրությունը գրքի սկզբից մինչև վերջ: Գիրքը նախատեսված է 5-8 տարեկան երեխաների համար, ովքեր սիրում են լաբիրինթներ: Հեղինակ՝ Հոլդինգ Էլիզաբեթ: Էջերի քանակը՝ 96: Հրատարակության ֆորմատը՝ 60x90/8: Հրատարակության լեզուն՝ ռուսերեն: