Airbus А380-ը երկհարկանի լայն ֆյուզելյաժային ուղևորատար ռեակտիվ ինքնաթիռ է, որն ունի 4 շարժիչ և ստեղծված է «Airbus S.A.S.» եվրոպական կոնցեռնի կողմից: Այն աշխարհի խոշորագույն սերիական ավիալայներն է: 1:200 պրոֆեսիոնալ մասշտաբով մեր մոդելը վերարտադրված է առավելագույնս ճիշտ և ունի շարժական անիվներ ու տուրբիններ, հանովի շասսիներ: Ինքնաթիռի մոդելն ամբողջությամբ պատրաստված է հատուկ ձուլվածքից, որն ապահովում է թեթևություն և միաժամանակ՝ ամրություն: Երկարությունը 36.38 սմ է, թևերի բացվածքը՝ 39.9 սմ × 12.04 սմ բարձրություն: