Այս հեղինակային զարդատուփը ձեռքի աշխատանք է՝ պատրաստված բնական փայտից: Այն բավականին օրիգինալ նվեր է հանելուկների սիրահարների և գեղեցիկը գնահատողների համար: Յուրաքանչյուր օրինակ ինքնատիպ է: Զարդատուփը բացելու համար պետք է շարժել շարժակները: Երբ կտեսնեք բանալու անցքը, նշանակում է եկել է ժամանակը փնտրել բանալին, որը թաքնված է զարդատուփի իրանում: Սակայն գտնել այն առանց հուշումների շատ դժվար է:
Զարդատուփը հարմար է բազմազան իրերի պահպանման համար՝ սիգարների, ոսկյա իրերի, ինչպես նաև գաղտնիքների: Չափը՝ 18,5х15,5х9,5 սմ, ներսում՝ 16,6х13,1х6 սմ. Քաշը՝ 900 գ: