Հարդի–Գարդին լարային գործիք է՝ դուք պտտում եք բռնակը և լսում երաժշտություն, որը ինչ–որ տեղ նման է պարկապզուկին: Հարդի–Գարդիի պատմությունը սկսվում է 15–րդ դարից, ի դեպ, գործիքի վաղ ձևերից մեկը բարդ և բավականին մեծ չափերի տեղափոխվող օրգանն էր: Որոշ փոփոխություներից հետո, Հարդի–Գարդին զգալիորեն փոքրացավ և դարձավ սովորական գործիք Անգլիայի շրջագայող երաժիշտների մոտ՝ անցնելով ռենեսանսի շրջանը 17–18 դդ: Ներշնչվելով միջնադարյան վարպետների արվեստով, UGEARS կազմակերպությունը որոշեց կենդանություն տալ թափառական կյանքի և արկածների խորհրդանիշ այդ երաժշտական գործիքին:
Հարդի–Գարդիի մոդելն իրենից ներկայացնում է եզակի դիզայն, ինչպես նաև բազմաթիվ տեխնիկական էլեմենտներ և դետալներ, որոնք դարձնում են հավաքման պրոցեսը հետքրքրաշարժ խաղ: Հավաքեք այս մոդելը և զգացեք ձեզ ինչպես Ստրադիվարին: Հարդի–Գարդիի վրա նվագելու համար պետք է մեկ ձեռքով պտտել բռնակը, իսկ մյուս ձեռքով սեղմել 6 ստեղները, որոնք զսպանակում են ռետինե ժապավենների և տուփի մեջ փոքրիկ բռնակների օգնությամբ՝ փափուկ և հարմար նվագելն ապահովելու համար: Նրանք համապատասխանում են 6 նոտաների, իսկ 7–րդը ստացվում է այն ժամանակ, երբ դուք պտտում եք բռնակը, իսկ ստեղները չեք սեղմում:
Տեխնիկական առանձնահատկություններից պետք է նշել լարերի տեմբրի կարգավորումը և գործիքի ներսում ատամնավոր անիվների գեղեցիկ մեխանիզմը: Ավելի սահուն և երաժշտական ձայնի համար բռնակում տեղադրված է ռեդուկտոր՝ այդպիսի կառուցվածքը թույլ է տալիս պահպանել մոդելի կոմպակտ չափերը:
Հավաքեք Հարդի–Գարդիի մոդելը UGEARS–ից և դուք կունենաք լիարժեք երաժշտական գործիք: Շնորհիվ ձեռնարկի մեջ եղած թաբուլատուրայի դուք կկարողանաք նվագել ցանկացած երաժշտություն: Հավաքածուի մեջ մտնում է նաև կանիֆոլի մի կտոր ձայնը լավացնելու համար, պարաֆինային մոմի մի կտոր և մուրճիկ: 2018 թ. այս մոդելը ստացել է «Family Choice Awards» մրցանակը: