Ի՞նչը կարող է լինել ավելի կախարդական, քան ժամացույցի շարժակների հավասարաչափ աշխատանքը: Իրականում կան այլ տարբերակներ, բայց տեսարանը միևնույն է հիասքանչ է. այս սթիմփանէ–ժամացույցը պետք է իր ուրույն տեղն ունենա ձեր սեղանի վրա: Այս անգամ UGEARS ինժեներները աշխատել են շվեյցարական ճշգրտությամբ: Փայտից պատրաստված մեխանիզմը շատ թեթևաքաշ է երևում: Բարակ, փորագրված իրանը, բաց շարժակները, նրբորեն կորացված սլաքները և զարդացանցավոր ժանյակը՝ այս ժամացույցի աշխատանքին չհետևել հնարավոր չէ: Յուրաքանչյուր սլաք շարժվում է առանձին՝ սեփական տեմպով: Հաղորդակցությունը այս մոդելի մոտ մեխանիկական է, սակայն այն UGEARS ամենապարզ մոդելներից մեկն է: Ժամացույցն ունի 43 դետալ, որոնք կարելի է հավաքել մեկ ժամվա ընթացքում: Սա հիանալի նվեր է նրանց համար, ովքեր նոր են սկսում ծանոթանալ UGEARS փայտե կոնստրուկտորների հետ, ինչպես նաև գեղեցիկ հուշանվեր է կյանքի բոլոր դեպքերի համար: