Մարդատար ինքնաթիռ Բոինգ 737–800™-ը համարվում է NG (Next Generation) սերնդի ինքնաթիռ։ Այն թողարկվել է 737-400™ մոդելը փոխարինելու նպատակով եւ տարբերվում է վերջինից նոր թեւով, պոչով, թվային խցիկով եւ ավելի կատարելագործված շարժիչով։
Բոինգ 737–800™ ինքնաթիռը շահագործվում է ավիաընկերությունների կողմից 1998թ. ապրիլ ամսից։ Այն շարունակում է թողարկվել առ այսօր։ Բոինգ 737–800™-ը համարվում է NG սերնդնի ամենապոպուլյար մոդելը։
Հավաքածուի մեջ մտնում է.
- Հավաքովի մոդելը:
- Սոսինձը:
- Ներկերի հավաքածուն:
- Վրձինը:
Հիանալի նվեր է ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մոդելավորողների համար: