Ա350-1000–ը Ա350 ընտանիքի ամենատարողունակ մոդելներից է, որը նախագծված է Airbus կոնցեռնի կողմից: Ա350-1000–ը իրականցրել է իր առաջին թռիչքը 2016 թ. նոյեմբերին: Ինքնաթիռը տարբերվում է ընտանիքի այլ մոդելներից երկար ֆյուզելյաժով, թևերի բացվածքով, տարողունակությամբ, վառելիքի պաշարով և ուժային կայանով: Ինքնաթիռը տեղավորում է 40% ավելի շատ ուղևոր, քան Ա350–900–ը: Ինքնաթիռի հարմարավետության եռադաս տարբերակով մոդիֆիկացիան ընդունակ է օդ բարձրացնել 350 ուղևոր: Այն լիովին համապատասխանում է հարմարավետությանը, անվտանգությանը և թռիչքային հատկանիշներին վերաբերող ժամանակակից շուկայի բոլոր պահանջներին: