Բոլորին հայտնի «Штука» անվանումը Յունկերս Ju–87B2–ը ստացել է գերմաներեն Sturzkampfflugzeug բառից, որը թարգմանաբար նշանակում է հենց խոյընթաց ռմբակոծիչ: Այս ինքնաթիռը պատերազմի վարման բավականին էֆեկտիվ միջոց էր՝ խոյընթաց թռիչքի ժամանակ թիրախները ճշգրիտ հարվածելու շնորհիվ:
Հավաքածուն բաղկացած է 70 դետալից՝ պատրաստված ամուր և էկոլոգիապես մաքուր պլաստիկից: Սոսինձը և ներկերը վաճառվում են առանձին: Հավաքելով բոլոր դետալները երեխան կարող է ստանալ ինքնաթիռի ճշգրիտ կրկնօրինակը 1:72 մասշտաբով: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 15 սմ: Հավաքածուն նախատեսված է 7–ից բարձր տարիքի երեխաների համար: