Ми–8Т սովետական բազմաթիրախանի ուղղաթիռը նույնանուն տրանսպորտային ուղղաթիռի մոդիֆիկացիան է: Այն օժտված է ցամաքային թիրախները հարվածելու համար նախատեսված НУР բլոկերով, ինչպես նաև ընդունակ է տեղափոխել լիովին սպառազինված զինվորների խումբ: Ми–8Т ուղղաթիռը ակտիվորեն կիրառվել է Աֆղանական պատերազմի ողջ ընթացքում:
Հավաքածուն բաղկացած է 145 դետալից՝ պատրաստված ամուր և էկոլոգիապես մաքուր պլաստիկից: Դետալներն իրար են միանում սոսնձի օգնությամբ, որը հավաքածուի մեջ չի մտնում: Ուղղաթիռի արտաքին տեսքը ապահովելու համար ներկելուց խորհուրդ է տրվում օգտվել տրամադրվող ձեռնարկից: Ներկերը նույնպես վաճառվում են առանձին:
Մոդելավորման պրոցեսը թույլ կտա ձեր երեխային ոչ միայն հաճելի և հետաքրքիր ժամանակ անցկացնել, այլ նաև ձեռք բերել լրացուցիչ գիտելիքներ ավիացիոն տեխնիկայի պատմության մասին: Ուղղաթիռը հավաքելու ժամանակ երեխան կյուրացնի մոդելավորման հիմնական սկզբունքները, զարգացնելով ձեռքերի մոտորիկան: Մասշտաբը՝ 1:72: Երկարությունը՝ 25,5 սմ: Տարիքային սահմանափակումը՝ 7+: