Ռուսական հինգերորդ սերնդի գերմանևրելի կործանիչ Су-47 «Բերկուտ» ինքնաթիռի հավաքովի մոդելը ոչ միայն հիանալի նվեր կդառնա ձեր երեխայի համար, այլ կուրախացնի նաև մեծահասակներին: Մոդելը թույլ է տալիս սեփական ձեռքերով հավաքել ռազմական ինքնաթիռի փոքրացված կրկնօրինակը, զարգացնելով երեխայի մոտ մանր մոտորիկան, երևակայությունը, մտածողությունը, ինչպես նաև ստանալ հետաքրքիր և օգտակար ինֆորմացիա կործանիչի պատմության մասին: Այն պատրաստված է ամուր և էկոլոգիապես մաքուր պլաստիկից:
1997 թ. ինքնաթիռի առաջին օրինակը կատարեց իր առաջին թռիչքը: Նրա առանձնահատկությունն էր հանդիսանում հակառակ նետանման թևի առկայությունը, ինչպես նաև ռադիո-էլեկտրոսարքավորման համակարգը, որը պետք է ապահովեր բազմաթիվ համակարգերի, այդ թվում նաև արհեստական բանականության էլեմենտներով համակարգերի ավտոմատ կառավարումը: