Ил–86 ինքնաթիռը համարվում է ռուսական առաջին սերիական լայնաֆյուզելյաժային մարդատար ինքնաթիռը: Նրա նախագծումը՝ Ս.Վ. Իլյուշինի անվան ՓԿԲ–ի կողմից, սկսվել է 1970–ականներին: Փորձարարական ինքնաթիռի առաջին թռիչքն իրականացվեց 1967 թ. վերջերին: Ил–86 աէրոբուսը շահագործման ենթարկվեց «Աէրոֆլոտ» ավիակազմակերպության կողմից 1980 թ.: Այն համարվում է ռուսական ավիաչվերթներում ամենալայն շահագործվող հիմնական ինքնաթիռներից մեկը: