Ստեղծվել է Ил–76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի հիման վրա Տագանռոգի Գ.Մ Բերիևի անվան ավիացիոն գիտատեխնիկական կոմպլեքսի կողմից, Ту–126 հնացած ինքնաթիռներին փոխարինելու համար: Ինքնաթիռը իր վրա տեղադրված «Շմել» ռադիոտեխնիկական համալիրի հետ միասին կազմում է ավիացիոն ռադիոլոկացիոն հսկողության և նշան բռնելու կոմպլեքս: Սպառազինման է հանձնվել 1989 թ: А–50–ը կարող է կիրառվել օդային և ջրի մակերեսին գտնվող թիրախների հայտնաբերման և ուղեկցման, օդային և վերջրյա իրադրության մասին տեղեկություններ հայտնելու, ոչնչացման և հարվածային ավիացիայի ինքնաթիռների կառավարման համար՝ օդային, ցամաքային և ծովային թիրախների վրա նշան բռնելու ժամանակ:
Հավաքածուն բաղկացած է 195 դետալից՝ պատրաստված ամուր և էկոլոգիապես մաքուր նյութերից, որոնք վնասակար չեն երեխայի առողջությանը: Հավաքելով ինքնաթիռի մոդելը ստացվում է նրա 144 անգամ փոքրացված կրկնօրինակը, որը նույնօրեն կրկնում է իր նախատիպի կառուցվածքն ու դիզայնը: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 33,9 սմ: Տարիքային սահմնափակումը՝ 5+: