Ми–35М ուղղաթիռը Ми–24В, Ми–24ВП լայն ճանաչում ունեցող ուղղաթիռի հետագա մոդերնիզացիան է: Այն տարբերվում է նոր տանող և ղեկային պտուտակների կիրառմամբ, մոդերնիզացված թևով և նշանային-նավիգացիոն սարքավորման համալիրով, որը թույլ է տալիս շահագործել ուղղաթիռը շուրջօրյա՝ սովորական և բարդ եղանակային պայմաններում:
Հավաքածուն բաղկացած է 285 դետալից՝ պատրաստված էկոլոգիապես մաքուր, անվնաս և ամուր պլաստիկից: Հավաքածուն նախատեսված է ուղղաթիռի մեկ մոդել հավաքելու համար: Դետալները իրար են միանում սոսնձի օգությամբ, որը վաճառվում է առանձին: Ներկերը նույնպես հավաքածուի մեջ չեն մտնում:
Մոդելավորման պրոցեսը թույլ կտա ձեզ և ձեր երեխային հետաքրքիր ժամանակ անցկացնել, հավաքելով ռազմական ուղղաթիռի 72 անգամ փոքրացված կրկնօրինակը, որը ունի իր նախատիպի ճիշտ կառուցվածքը: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 29 սմ: