Սու-30 ՍՄ–ը երկտեղանի բազմաթիրախ ծանր կործանիչ է, որը նախագծվել է Սուխովի անվան ՓԿԲ–ում: Իր առաջին թռիչքը կործանիչը իրականացրել է 2012 թ.: Ինքնաթիռը նախատեսված է օդային, ցամաքային և ջրի մակերեսին գտնվող թիրախները ոչնչացնելու համար: Ինքնաթիռի կառուցվածքի մեջ օգտագործվել է առաջնային հորիզոնական փետրավորումը և կառավարվող վեկտորական ձգմամբ շարժիչները: Դրա շնորհիվ այն օժտված է գերմանևրելիությամբ: Սու-30 ՍՄ–ի վրա տեղադրված է բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն կայան: Ինքնաթիռն ունի զինամթերքի լայն տեսականի, ներառյալ «օդ–օդ» դասի հրթիռներ և «օդ–մակերևույթ» դասի բարձր ճշգրտությամբ կառավարելի զենք: Սու-30 ՍՄ–ը կարող է օգտագործվել հեռանկարային մեկտեղանի կործանչների օդաչուների պատրաստման նպատակով:
Հավքածուն իր մեջ ներառում է 385 դետալ, որոնք միանում են միմյանց սոսնձի օգնությամբ: Բոլոր դետալները պատրաստված են ամուր և էկոլոգիապես մաքուր պլաստիկից: Մասշտաբը՝ 1:72: Մոդելը ճշտությամբ կրկնում է իր նախատիպի կառուցվածքն ու դիզայնը, այնպես որ ձեր երեխան ստանում է ունիկալ հնարավորություն ծանոթանալ ավիացիոն այս տեխնիկային ավելի մոտիկից: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 31,4 սմ: