Ստրատեգիական ռմբակոծիչ Ту –160–ը կարող է հարվածել ատոմային և սովորական զենքով ցանկացած տեղում գտնվող օբյեկտներին: Ռմբակոծիչի առաջին թռիչքը տեղի ունեցավ 1984 թ. նոյեմբերի 6–ին: Օդ բարձրացավ ինքնաթիռ, որն ուներ սերիական ռմբակոծիչին բնորոշ սարքավորումների մի ամբողջ համակարգ: Փոփոխվող աղեղաձև թևի շնորհիվ Ту –160–ն ընդունակ է թռչել ինչպես ցածր բարձրության վրա համաձայն տեղանքի ռելիեֆի, այնպես էլ բարձր (այդ թվում գերձայնային արագությամբ): Աէրոդինամիկական կառուցվածքի առանձնահատկությունները՝ մի շարք տեխնիկական որոշումների կայացման հետ համատեղ, թույլ տվեցին զգալիորեն իջեցնել ռմբակոծիչի ռադիոլոկացիոն նկատելիությունը: Ту–160–ը համարվում է աշխարհի ամենամեծ սերիական ռազմական ինքնաթիռը: