Ми–24А ուղղաթիռը դարձավ աշխարհում առաջին թռչող ՀՌՄ–ն: Այն ոչ միայն տեղափոխում էր 8 մարդ դեսանտավոր, այլ նաև ուներ հզոր սպառազինություն և հուսալի զրահային պաշտպանություն: Այս ուղղաթիռի փորձնական օրինակը թռավ օդ 1969 թ. ամռանը, իսկ արդեն 1970–71 թթ. Ми–24А–ն մտավ զինված ուժերի մեջ: Օդաչուն և օպերատորը պաշտպանվում էին կողքային զրահային թերթերով, ճակատային զրահապատ ապակիով և զրահապատ նստատեղերով: Զրահային սալիկները տեղադրված էին նաև շարժիչների վրա: Ուղղաթիռը ստացել է շարժիչներն ու ռեդուկտորը տրանսպորտային Ми–8–ից: Առաջին մոդիֆիկացիայի սպառազինումը կազմված էր զույգ ПТУР 9М17 «Фаланга-М» հակատանկային համակարգից՝ ձեռքով նշան բռնելու համակարգով, НУВ-1 շարժական սարքավորումից՝ խոշոր կալիբրի գնդացիրով, չկառավարվող հրթիռների և ռումբերի բլոկերից: Ми–24–ը արագընթաց մեքենա էր, դրա համար այն ստացավ թռիչքի ժամանակ պահվող շասսիներ՝ 320 կմ/ժ առավելագույն արագության պայմաններում նրանց դիմադրությունն արդեն զգալի դեր էր խաղում: Ми–24А ուղղաթիռները կռվել են Եթովպիայում, Չադում և Աֆղանական պատերազմում:
Հավաքածուն ներառում է պլաստմասե դետալներ՝ ուղղաթիռի մեկ մոդել հավաքելու համար, ձեռնարկ, դեկալ: Մոդելը հավաքվում է հատուկ սոսնձի օգնությամբ: Ներկերը վաճառվում են առանձին: