Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ Пе–2–ը սովետական ամենամասսայական ռմբարկուն էր: Ինքնաթիռի նախագծումը սկսվել էր 1938 թ. մի խումբ կոնստրուկտորների կողմից՝ Վ.Մ. Պետլյակովի ղեկավարությամբ: Пе–2–ը բոլոր ֆրոնտերի և ծովային ավիացիայի անբաժանելի մասն էր հանդիսանում: Այն տարբերվում էր հիանալի մանևրելիությամբ, մեծ արագությամբ, ամրությամբ, հզոր սպառազինությամբ: Ինքնաթիռը ծառայել է Մեծ Հայրենական պատերազմի սկզբից մինչև վերջ:
Այս հավաքածուն հնարավորություն կտա ձեր երեխային ավելի մոտիկից ծանոթանալ ռմբարկուին: Մոդելը ճշգրտորեն կրկնում է իր նախատիպի կառուցվածքն ու դիզայնը 1:72 մասշտաբով: Հավաքածուի մեջ կա 199 դետալ, որոնք միանում են իրար սոսնձի օգնությամբ: Մոդելավորման պրոցեսը ոչ միայն մեծ հաճույք կպարգևի երիտասարդ կոնստրուկտորին, այլ նաև կզարգացնի նրա մոտ մի շարք կարևոր հատկություններ: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 17,4 սմ: