МиГ–21ПФМ–ն հանդիսանում է սովետական ամենահայտնի կործանիչի մոդիֆիկացիան: Առաջին թռիչքն իրականացրել է 1964 թ.: Ինքնաթիռի մեջ փոփոխություններ են տեղի ունեցել շարժիչի, էլէկտրոնիկայի, սպառազինության հետ, ինչի շնորհիվ այս կործանիչը դարձավ բազմաթիրախային: Նրան անվանում էին ֆանտոմներին սպանող և հաջողությամբ շահագործում հատկապես Աֆղանստանում տեղի ունեցող ռազմական գործողությունների ժամանակ:
Հավաքածուն բաղկացած է 93 դետալից, որոնք պատրաստված են ամուր և էկոլոգիապես մաքուր պլաստիկից: Դետալների միացումը կատարվում է սոսնձի օգնությամբ: Հավաքածուն թույլ կտա երեխային ծանոթանալ մոդելավորման սկզբունքներին, զարգացնել ուշադրությունը, երևակայությունը, տարածական մտածողությունը և այլ հատկանիշներ, ինչպես նաև մանրամասն ուսումնասիրել հայտնի կործանիչի կառուցվածքը: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 19,6 սմ: Մասշտաբը՝ 1:72: