АН–225 МРИЯ–ն մեծ բեռնատարությամբ սովետական տրանսպորտային ռեակտիվ ինքնաթիռ է, որը նախագծվել է Օ.Կ. Անտոնովի անվան ՓԿԲ–ի կողմից: АН–225–ը համարվում է ամենամեծ ինքնաթիռը: Առաջին թռիչքն այն իրականացրել է 1988 թ. դեկտեմբերի 21–ին: Այն նախատեսված է երկրագնդի ցանկացած կետ մինչև 250 տոննա մեծ չափերի բեռների տեղափոխման համար՝ ֆյուզելյաժի ներսում և արտաքին կախոցի վրա: АН–225–ը դարձել է աշխարհի ամենածանր ինքնաթիռը և ռեկորդ սահմանել՝ օդ բարձրացնելով 254 տոննա բեռ: Այժմ գոյություն ունի ինքնաթիռի միայն մեկ օրինակ:
Հավաքածուն ներառում է իր մեջ 227 դետալ՝ պատրաստված ամուր և էկոլոգիապես մաքուր պլաստիկից: Մոդելը հավաքվում է սոսնձի օգնությամբ: Մասշտաբը՝ 1:144: Պատրաստի մոդելի երկարությունը՝ 58,7 սմ: Հավաքածուն հիանալի նվեր կդառնա ցանկացած երեխայի համար, ով հետաքրքրվում է մոդելավորմամբ և ավիացիոն տեխնիկայով: