1989 թ. ապրիլին Պոդմոսկովյան Կուբինկայի ավիացիոն էսկադրիլիայի ավիացիոն տեխնիկայի ցուցադրման 237–րդ Կենտրոն ընդունվեցին Су–27 նորագույն կործանիչները և արդեն իսկ 1991 թ. սկզբին կազմավորվեց աէրոբատիկական խմբի կազմը՝ բաղկացած 6 ինքնաթիռից: Քանի որ սեպտեմբերին սպասվում էր առաջին արտասահմանյան այցը դեպի Մեծ Բրիտանիա, որոշվեց նոր ստորաբաժանմանը տալ անվանում, մտածել զինանշան և աչքի ընկնող գունավորում ինքնաթիռների համար: Այսպես 1991 թ. ապրիլի 5–ին ծնվեցին «Ռուսական ասպետները»:
Հավաքածուն ներառում է 105 դետալ՝ պատրաստված ամուր և էկոլոգիապես մաքուր պլաստիկից: Այն նախատեսված է ինքնաթիռի մեկ մոդել հավաքելու համար: Սոսինձը, որի օգնությամբ դետալները իրար են միանում և ներկերը՝ ինքնաթիռի արտաքին տեսքն ապահովելու համար, հավաքածուի մեջ չեն մտնում: Մասշտաբը՝ 1:72: Մոդելի երկարությունը՝ 28,5 սմ: