Су–57–ը հինգերորդ սերնդի ռուսական բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որը նախագծվել է Պ.Օ. Սուխովի անվ. ՓԿԲ–ի կողմից: Նախորդ սերնդի կործանիչների հետ համեմատ այն օժտված է մի շարք առավելություններով՝ համատեղելով հարվածային ինքնաթիռի և կործանիչի ֆունկցիաները: Ինքնաթիռը նախատեսված է թշնամու բոլոր տեսակի օդային և ցամաքային թիրախների կործանման, հիմնադրման տեղից մեծ հեռավորությունների վրա օդային տարածության մոնիտորինգի իրականացման, հակառակորդի ավիացիայի գործողությունների կառավարման համակարգի ոչնչացման համար: Իր առաջին թռիչքն իրականացրել է 2010 թ. հունվարի 29–ին:
Այս հավաքածուն ներառում է իր մեջ 122 դետալ՝ պատրաստված ամուր և էկոլոգիապես մաքուր նյութերից: Միացնելով դետալները սոսնձի օգնությամբ ստացվում է ինքնաթիռի 72 անգամ փոքրացված կրկնօրինակը, որը ճշտությամբ կրկնում է իր նախատիպի կառուցվածքն ու դիզայնը: Այնպես որ ձեր երեխան ստանում է ունիկալ հնարավորություն մանրամասն ծանոթանալ ավիացիոն այս մոդելի հետ, ինչպես նաև մեծ հաճույք ստանալ մոդելավորման պրոցեսից: Ինքնաթիռի երկարությունը՝ 29,5 սմ: