Як–130–ը ռուսական ուսումնառազմական ինքնաթիռ է, որը նախագծվել է Յակովլևի անվան ՓԿԲ–ի կողմից իտալական Aermacchi կազմակերպության հետ համատեղ՝ Ռուսաստանի ՌՕՈՒ ուսումնամարզական Л–39 ինքնաթիռները փոխարինելու համար: Ինքնաթիռի նպատակն է սովորեցնել օդաչու կուրսանտներին վարել ինքնաթիռը, կատարել թռիչք–վայրէջք, նավիգացիա, բարդ մանևրներ, թռիչքի դժվար ռեժիմների ժամանակ ձեռք բերել որոշակի հմտություններ և այլն: Պատերազմի պայմաններում ինքնաթիռը ընդունակ է թեթև հարձակման ինքնաթիռի դեր կատարել՝ ոչնչացնել առանձին ցամաքային օբյեկտներ, ցածր արագությամբ օդային թիրախներ: Արտահանման ժամանակ Як–130–ը ցուցադրվում է որպես ուսումնամարզական համակարգ՝ Су-30МК կործանիչներին ծանոթանալու համար:
Հավաքածուն ներառում է 339 դետալ՝ պատրաստված ամուր և էկոլոգիապես մաքուր պլաստիկից և նախատեսված ինքնաթիռի մեկ մոդել հավաքելու համար: Դետալները միանում են իրար սոսնձի միջոցով: Ներկերն ու սոսինձը հավաքածուի մեջ չեն մտնում: Մոդելի մասշտաբը՝ 1:48: Երկարությունը՝ 24,5 սմ: Տարիքային սահմանափակումը՝ 4+: